Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին բժշկական օգնություն

Մարդկանց հոգեվիճակն արտակարգ իրավիճակներում

Մարդկանց հոգեվիճակն արտակարգ իրավիճակներում

Աղետները, խոշոր ավտովթարներն ու պատահարները, դրանց հետևանքները մարդկանց մոտ առաջացնում  են խորը հուզական լարվածություն: Որոշ դեպքերում կարող է խանգարվել մարդկանց մտածողության բնականոն ընթացքը, թուլանալ կամ, առհասարակ, բացակայել վերահսկողությունը սեփական անձի հանդեպ, որն էլ հանգեցնում է անկանխատեսելի հետևանքների:

 

Սակայն շատ բան կախված է նաև օրգանիզմի անհատական առանձնահատկություններից, աշխատանքային պայմաններից, դաստիարակությունից, ընթացող երևույթների  մասին  ունեցած տեղեկացվածությունից ու վտանգի աստիճանը գիտակցելուց: Օրինակ` ոմանց մոտ այն կարող է ուղեկցվել առողջական վիճակի վատթարացմամբ, հոգեբանական ու ֆիզիոլոգիական սթրեսային երևույթներով, մյուսների մոտ` ներքին կենսական  ռեսուրսների մոբիլիզացմամբ: Հոգեբանորեն չնախապատրաստված անձանց մոտ վախի  զգացողություն և վտանգավոր վայրից հեռանալու ցանկություն  է առաջանում, մյուսների մոտ` հոգեբանական շոկ, որն ուղեկցվում է մկանների  թմրածությամբ: Այդ պահին խանգարվում է մտածողության բնականոն ընթացքը, թուլանում կամ առհասարակ վերանում է գիտակցության վերահսկողությունը զգացմունքների ու կամքի հանդեպ: Նյարդային պրոցեսները` գրգռումն ու արգելակումը, տարբեր կերպ են դրսևորվում. օրինակ` ոմանց մոտ լայնանում են բբերը, խանգարվում է շնչառությունը, արագանում է սրտի աշխատանքը, առաջանում են պերիֆերիկ արյունատար անոթների կծկումներ, սառը քրտինք, մկանները թուլանում են, փոխվում է ձայնի տոնայնությունը, երբեմն էլ մարդիկ կորցնում են խոսելու ունակությունը:

 

Անսպասելի վախի պատճառով հայտնի են նաև մահվան դեպքեր` սրտամկանային համակարգի աշխատանքի խանգարման արդյունքում: Այդպիսի իրավիճակը բավականին տևական է լինում` մի քանի ժամից մինչև մի քանի օր: Նման վարքի հիմքում ընկած են այնպիսի պատճառներ, ինչպիսիք են՝ վտանգի առաջացման անսպասելի լինելը, վթարի կամ աղետի ընթացքի ու հետևանքների անորոշությունը, այդ իրավիճակում չկողմնորոշվելը, բնության աղետների հետ պայքարելու հմտության բացակայությունը և թույլ բարոյա-հոգեբանական պատրաստվածությունը: Ի՞նչ անել նման իրավիճակից խուսափելու համար. առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ ծանր հոգեբանական վնասվածք ստացած մարդը շատ ավելի արագ է վերականգնում հոգեկան հավասարակշռությունը, եթե  փորձել նրան ներգրավել որևէ ֆիզիկական աշխատանքի մեջ, ընդ որում` ոչ թե մենակ, այլ՝ խմբակային: Երկրորդ` մարդկանց վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներում գործելու մշտական հատուկ պատրաստվածություն` հոգեբանական դիմացկունություն և կամքի ուժ մշակելու համար: Երրորդ` կարևոր նշանակություն ունի աշխատակազմին, կազմակերպության բոլոր անդամներին նախապատրաստելը, հոգեբանական ծանրաբեռնվածության, դիմացկունության, տոկունության, ինքնատիրապետման զարգացման, դրված խնդիրներին հասնելու փոխօգնության, փոխաջակցման կարողությունը: Օբյեկտիվորեն հանգստացնում է նաև հավաստի աղբյուրից ստացած ցանկացած տեսակի տեղեկատվությունը:

 

Մարդիկ կառավարության կամ հմուտ մասնագետների կողմից հավաստի տեղեկատվության կարիք ունեն: Հաճախ ավելի հանգիստ ու վստահ են իրենց զգում նրանք, ովքեր գտնվում են ավելի մոտ տեղեկատվության աղբյուրին, թեկուզ այն այդքան էլ հուսադրող չէ: Անհրաժեշտ է իմանալ, որ անվտանգության կանոններին նախապես հետևելը չի կարող լիովին երաշխավորել խուճապի բացակայությունը, սակայն կարող է այն զգալիորեն նվազեցնել, ուստի այդ կանոններին հետևելն անհրաժեշտություն է:

 

Նման վարքի հիմքում ընկած են այնպիսի պատճառներ, ինչպիսիք են` վտանգի առաջացման անսպասելի լինելը, վթարի կամ աղետի ընթացքի ու հետևանքների անորոշությունը, այդ իրավիճակում չկողմնորոշվելը, բնության աղետների հետ պայքարելու հմտության բացակայությունը և թույլ բարոյա - հոգեբանական պատրաստվածությունը:

 

Ի՞նչ անել նման իրավիճակից խուսափելու համար.

 

Առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ ծանր հոգեբանական վնասվածք ստացած մարդը շատ ավելի արագ է վերականգնում հոգեկան հավասարակշռությունը, եթե փորձել նրան ներգրավել որևէ ֆիզիկական աշխատանքի մեջ, ընդ որում` ոչ թե մենակ, այլ խմբակային:

 

Երկրորդ` մարդկանց վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներում գործելու մշտական հատուկ պատրաստվածություն` հոգեբանական դիմացկունություն և կամքի ուժ մշակելու համար:

 

Երրորդ` կարևոր նշանակություն ունի աշխատակազմին, կազմակերպության բոլոր անդամներին նախապատրաստելը, հոգեբանական ծանրաբեռնվածության, դիմացկունության, տոկունության, ինքնատիրապետման զարգացման, դրված խնդիրներին հասնելու փոխօգնության, փոխաջակցման կարողությունը:

 

Օբյեկտիվորեն հանգստացնում է նաև հավաստի աղբյուրից ստացած ցանկացած տեսակի տեղեկատվությունը: Մարդիկ կառավարության կամ հմուտ մասնագետների կողմից հավաստի տեղեկատվության կարիք ունեն: Հաճախ ավելի հանգիստ ու վստահ են իրենց զգում նրանք, ովքեր գտնվում են ավելի մոտ տեղեկատվության աղբյուրին, թեկուզ այն այդքան էլ հուսադրող չէ:

 

Անհրաժեշտ է իմանալ, որ անվտանգության կանոններին նախապես հետևելը չի կարող լիովին երաշխավորել խուճապի բացակայությունը, սակայն կարող է այն զգալիորեն նվազեցնել, ուստի այդ կանոններին հետևելն անհրաժեշտություն է:

 

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. ria.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ